Իսրայելական քարանձավում Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակների գանձ է հայտնաբերվել
Իսրայելցի Հեն Զաքայը երկրի հյուսիսի քարանձավներից մեկում 2300-ամյա գանձ է հայտնաբերել։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Հայտնի է մասնավորապես մի քանի արծաթյա դրամների մասին։ Իսրայելի՝ հնությունների կողոպտման կախման վարչությունից ասել են, որ գնահատելով այն՝ կարծում են, որ գործ ունեն եզակի գտածոյի հետ։ Նման բան Իսրայելում առաջին անգամն է հայտնաբերվել։
Դրամներից երկուսը հատվել են Ալեքսանդր Մակեդոնացու տիրապետության շրջանում։ Նա այս տարածաշրջանը նվաճել էր մ.թա 4-րդ դարի վերջին։ Դրամներից մեկի մի կողմում պատկերված է հենց Մակեդոնացին, իսկ մյուս կողմում՝ Զևս աստվածը։












