Պրադոյի թանգարանում կույր այցելուներին կթույլատրվի ձեռք տալ կտավներին (լուսանկարներ)

11:45 • 09.03.15

«Մոնա Լիզային» կամ Էլ Գրեկոյի աշխատանքներին դիպչելն այժմ հնարավոր է դարձել. կույրերի համար Մադրիդի Պրադոյի թանգարանը ստեղծել է դրանց հատուկ եռաչափ տարբերակները, գրում է buro247.ru-ն։

 

«Դա անհավանական զգացողություն է։ Ես զգում եմ այդ կտավն ամենայն մանրամասնությամբ»,- ասել է այցելուներից մեկը։

 

Գլուխգործոցների եռաչափ կրկնօրինակները թանգարանում հայտնվել են «Դիպչել Պրադոյին» ցուցադրության շրջանակում։

 

Կրկնօրինակների ստեղծման համար թանգարանի աշխատակիցներն օգտագործել են ռելիեֆային տպագրության հատուկ տեխնիկա։ Յուրաքանչյուր աշխատանք ստեղծվում է շերտ առ շերտ։ Մեկ կտավն արժե մոտ 6.600 դոլար։

 

Ի դեպ, աշխարհում շատ թանգարաններ ունեն նման փորձ։ Նյու Յորքի Մետրոպոլիտենն ու Լոնդոնի Ազգային պատկերասրահը միջոցառումներ են կազմակերպում կույր այցելուների համար, այդ թվում՝ հատուկ էքսկուրսիաներ։

В музее Прадо посетители могут трогать картины

В музее Прадо посетители могут трогать картины (фото 1)

В музее Прадо посетители могут трогать картины (фото 2)

В музее Прадо посетители могут трогать картины (фото 3)

 

 

Պրադոյի թանգարանում կույր այցելուներին կթույլատրվի ձեռք տալ կտավներին (լուսանկարներ)