Հերթական սկանդալն է հասունանում Վատիկանի շուրջ

10:27 • 09.03.15

Վատիկանը երեկ հայտնել է, որ իրենից գումար են պահանջում 2 բացառիկ փաստաթուղթ վերադարձնելու համար, որոնք գրել է Վերածննդի դարաշրջանի վարպետ Միքելանջելոն։

 

Նամակները գողացվել էին արխիվներից մոտ 20 տարի առաջ, և այդ ժամանակից ի վեր նրանց ճակատագիրը հայտնի չէր։ Գողության մասին երկար ժամանակ լռում էին, գրում է Комсомольская правда-ն։

 

Սակայն Վատիկանի մամուլի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին հայտնել է, որ անհայտ անձինք կապ են հաստատել կարդինալներից մեկի հետ և փոխանցել իրենց պահանջները՝ փաստաթուղթը՝ 100.000 եվրոյի դիմաց։

 

Վատիկանը հրաժարվում է գործարքից, քանի որ փաստաթուղթը համարվում է գողացված։ Ընդ որում՝ չի նշվում, թե ինչու է 500 տարվա վաղեմությամբ նամակի գողության փաստն այսքան տարիներ գաղտնի պահվել։

 

Հաղորդվում է միայն, որ Վատիկանի արխիվում աշխատող միանձնուհիներից մեկը 1997-ին տեղեկացրել է, որ փաստաթղթերն անհետացել են։ Շատ հավանական է, որ նամակները գողացվել են շատ ավելի վաղ։

 

Վատիկանի ոստիկանությունն այժմ հետաքննում է գործն իր իտալացի գործընկերների հետ։

Հերթական սկանդալն է հասունանում Վատիկանի շուրջ