Հայ պատանիները «Ճանապարհ դեպի աստղեր» միջազգային մրցույթին 1-ին և 2-րդ մրցանակների են արժանացել
Ս. թ. փետրվարի 25-ից մարտի 2-ը, Սանկտ-Պետերբուրգում կայացել է «Ճանապարհ դեպի աստղեր» էստրադային երգի 7-րդ միջազգային մրցույթը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը։
Մրցույթին հանդես է եկել 15 երկրի` 120 մասնակից: Միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված էր Երևանի մշակույթի պետական քոլեջի դասախոս, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր Տիգրան Կարապետյանը:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մրցույթին մասնակցել են Երևանի մշակույթի պետական քոլեջի ուսանողներ և տարբեր տարիքային խմբերում արժանացել մրցանակների` Սարո Գրիգորյան /1-ին մրցանակ/, Անի Սարգսյան /2-րդ մրցանակ/:
Հայ պատվիրակները անվանական հրավերներ են ստացել նաև մասնակցելու տարբեր երկրներում անցկացվող հեղինակավոր մրցույթների և փառատոների:










