Մահացել է «Սիմփսոնները» մուլտսերիալի սցենարիստը
Լոս Անջելես քաղաքում կյանքից հեռացել է ամերիկյան հանրահայտ «Սիմփսոնները» մուլտսերիալի սցենարիստ ու պրոդյուսեր Սեմ Սայմոնը:
Ինչպես նշում է interfax.ru-ն, 59-ամյա տղամարդը մահացել է երկուշաբթի առավոտյան` սեփական տանը: Աղբյուրը մանրամասնում է, որ 2013թ. փետրվարին բժիշկները նրա մոտ քաղցկեղ են հայտնաբերել:
Նշվում է, որ «Սիմփսոններից» զատ Սայմոնն աշխատել է նաև մի շարք երգիծական կինո ու հեռուստանախագծերում:










