System of A Down-ը համերգ կտա Կոլումբիայում` Wake Up The Souls համերգային շրջագայության շրջանակում

00:44 • 10.03.15

System of A Down ռոք խումբը այս տարվա հոկտեմբերի 3-ին համերգով հանդես կգա Բոգոտայի Parque Deportivo 222 այգում:

Ինչպես հայտնում է wradio.com-ը` «Գրեմմիի» մրցանակակիր երաժիշտները Կոլումբիա կայցելեն Wake Up The Souls («Արթնացրու հոգիներին») համաշխարհային համերգային շրջագայության շրջանակներում, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ռոք խմբի երաժիշտները խորհրդանշական այս տարում առաջին անգամ կներկայանան իրենց կոլումբիացի երկրպագուներին: Համաշխարհային համերգային շրջագայությունը SOAD-ը սկսում է ապրիլին. առաջին համերգը կլինի Հայաստանում, որից հետո կայցելեն Գերմանիա, Բելգիա, Կանադա, Բրազիլիա, Մեքսիկա և Կոլումբիա: 

 

 

System of A Down-ը համերգ կտա Կոլումբիայում` Wake Up The Souls համերգային շրջագայության շրջանակում