Չինացին թափված տերևները գրչի միջոցով վերածում է արվեստի գործերի. լուսանկարներ
Daily Mail-ը անդրադարձել է չինացի ուսուցչի զարմանահրաշ աշխատանքներին. նա հարյուրավոր բարդ գործեր է ստեղծում` օգտագործելով տերևներ:
35-ամյա Ուոն Լիանը հավաքում է ծառերից թափված տերևները և սովորական գրչով դրանց վրա պատկերազարդումներ անում: Այդ պատկերների թվում է նաև յանցզի գետի մոտ Չինաստանի նախագահի նստավայրը:
Վերջին երկու տարում նա այդ կերպ 1000 տերև է «վրձնել»: Ի դեպ, Լիանը ուսուցիչ է և իր ստեղծագործությունները որպես էջանշան ու բացիկ բաժանում է իր աշակերտներին:


















