Դևիդ Լինչն իր անհատական ցուցահանդեսն է բացել (լուսանկարներ)
Բրիսբենի Ժամանակակից արվեստի թանգարանում կայացել է խորհրդավոր կինոյի հանճար Դևիդ Լինչի աշխատանքների ցուցադրությունը, գրում է buro247.ru-ն։
«...Երկու աշխարհների միջև» խորագրով ցուցահանդեսը ներկայացնում է ավելի քան 200 աշխատանք, որոնք պատկերում են Լինչի ստեղծագործական ուղու լայն շրջանակը, որտեղ առկա են գրաֆիկա, լուսանկարներ, տեսանյութեր և կերպարվեստ։ Սա բացառիկ հնարավորություն է տեսնել նրան որպես նկարիչ, ռեժիսոր և երաժիշտ միաժամանակ։
Ցուցահանդեսի բացման առթիվ մամուլի ասուլիսի ժամանակ ռեժիսորը դեմ է արտահայտվել շատ պետությունների՝ արվեստի ֆինանսավորումը կրճատելու մտադրությանը։
«Մեր օրերում փողը ղեկավարում է աշխարհը, իսկ դպրոցներում առաջին հերթին կրճատում են երաժշտության և արվեստի դասաժամերը»,- ասել է նա։
«Դևիդ Լինչ. Երկու աշխարհների միջև» ցուցադրությունը բաց կլինի մարտի 14-ից հունիսի 7-ը։

























