Ուկրաինայում իշխանության զավթման մասին տեղյակ ենք եղել. Վ. Պուտինն այս մասին հայտարարել է վավերագրական ֆիլմում

16:48 • 15.03.15

ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իրեն նախապես հայտնի է եղել Ուկրաինայում «պետական հեղաշրջման փորձի» և նախկին Նախագահ Վիկտոր Յանուկովիչի «ֆիզիկական ոչնչացման պլանների» մասին. տեղեկացնում է gazeta.ru- ն: 

Նման հայտարարություն է արել Պուտինը Անդրեյ Կոնդրաշովի փաստագրական «Ղրիմ. Ճանապարհ դեպի հայրենիք» ֆիլմում:

Ֆիլմի պրեմիերան կայացել է «Россия 1»  հեռուստաընկերության եթերում:
 

Ուկրաինայում իշխանության զավթման մասին տեղյակ ենք եղել. Վ. Պուտինն այս մասին հայտարարել է վավերագրական ֆիլմում