Մահացել է ռուս գրող Վալենտին Ռասպուտինը

17:22 • 15.03.15

Մոսկվայում 78 տարեկան հասակում իր ծննդյան օրը մահացել է ռուս հայտնի գրող Վալենտին Ռասպուտինը, գրում է kommersant.ru-ն:

Ռասպուտինին ամենից շատ հայտնի են դարձրել իր  «Վերջին ժամկետը» (1970),  «Հրդեհ» (1985) ստեղծագործությունները:

Ռուս գրող և արձակագիր Վալենտին Ռասպուտինը ծնվել է 1937-ի մարտի 15-ին Ռուսաստանի Ատալանկա գյուղում: Արժանացել է մի շարք պետական մրցանակների իր ստեղծագործությունների համար: 

Մահացել է ռուս գրող Վալենտին Ռասպուտինը