Disney ընկերությունը պատերազմ է հայտարարել ծխելուն

14:15 • 16.03.15

Disney ընկերությունն իր ստորաբաժանումների հետ համատեղ ծխելու դեմ պայքարի նոր փուլ է հայտարարել, գրում է filmpro.ru-ն։

 

Այդ պատերազմն ընկերությունը վարում է արդեն ոչ առաջին տարին՝ աստիճանաբար ֆիլմերից հեռացնելով ծխելու տեսարանները։ Դա բացատրվում է աճող սերնդի մասին հոգ տանելով, որի վրա կարող են վատ անդրադառնալ ծխով պատված հերոսների ռոմանտիկ կերպարները։

 

«Լուկասֆիլմ», «Մարվել» կամ «Պիքսար» ստուդիաների արտադրության ոչ մի ֆիլմում այսուհետ չի լինի ծխելու տեսարան։ Իհարկե, ընկերությունը պատրաստվում է բացառություն անել «R» տարիքային սահմանափակում ունեցող ֆիլմերի համար, այսինքն՝ ֆիլմեր, որոնք միմիայն տարիքով մեծ հանդիսատեսի համար են։ Նաև բացառություն կարվի պատմական կերպարների համար, որոնք հայտնի են եղել որպես մոլի ծխողներ։

 

Արգելքը տարածվում է բոլոր ֆիլմերի վրա, որտեղ Disney-ը հանդես է գալիս որպես արտադրող կամ մասնակցում է արտադրությանը։  Ընդ որում՝ արգելքը տարածվում է միայն ԱՄՆ-ի տարածքում արտադրվող ֆիլմերի վրա։

 

Disney ընկերությունը պատերազմ է հայտարարել ծխելուն