Կէկրանավորվի Սթիվեն Քինգի պատմվածքներից ևս մեկը

10:14 • 16.03.15

Բրեդ Փիթի Plan B ստուդիան ձեռք է բերել Սթիվեն Քինգի The Jaunt ֆանտաստիկ պատմվածքի էկրանավորման իրավունքը։ Գրքում գործողություններն ընթանում են հեռավոր ապագայում, գրում է filmpro.ru-ն։

 

Սթիվեն Քինգի պատմվածքների և վեպերի հիման վրա նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր և սերիալներ, սակայն դեռևս 20-25 տարի առաջ նրա որոշ ստեղծագործություններ հրաժարվում էին հրատարակել։ Այդպես է պատահել նաև The Jaunt պատմվածքի հետ։ Քինգը դիմել է մի քանի հրատարակչությունների, որտեղ մերժում է ստացել։

 

Առաջին անգամ պատմվածքը հրատարակվել է 1981-ին։ Այն պատմություն է մի ընտանիքի մասին, որը պատրաստվում է տեղափոխվել Մարս։

 

Կէկրանավորվի Սթիվեն Քինգի պատմվածքներից ևս մեկը