Ես կարծես գողության մասնակցեմ. Լիա Ախեջակովան՝ Ղրիմի անեքսիայի մասին

10:34 • 16.03.15

ՌԴ հանրահայտ դերասանուհի Լիա Ախեջակովան Ղրիմի անեքսիան համեմատել է գողության հետ, որին մասնակցում է նաև ինքը՝ հակառակ իր կամքի, փոխանցում է Обозреватель-ը։

 

«Չէ՞ որ ինչ-որ մեկը ծրագրավորել էր դա։ Նախքան ժողովրդին կհայտարարեին, որ եկեք դուրս գանք Ուկրաինայից, այնտեղ մեզ համար ավելի լավ կլինի, մենք սիրում ենք Ռուսաստանը, իսկ Ռուսաստանը մեզ կօգնի, կհագցնի և կկերակրի։ Եվ դեպի ո՞ւր էին նրանք տանում։ Ի՞նչ էին ցանկանում։ Ես դրանում միայն մեկ արդյունք եմ տեսնում։ Միգուցե հենց դա էր նպատակը՝ ապակայունացումը։ Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ մասնակցում եմ ինչ-որ խուլիգանական գողության՝ ինքս էլ դա չցանկանալով։ Հակառակ իմ կամքի»,- նշել է Ախեջակովան։

 

Հիշեցնենք, որ Ղրիմում 2014 թվականի մարտին անցկացված հանրաքվեի արդյունքներով թերակղզին առանձնացել է Ուկրաինայից և միացել ՌԴ-ին։

 

Ես կարծես գողության մասնակցեմ. Լիա Ախեջակովան՝ Ղրիմի անեքսիայի մասին