Մի խումբ հնագետներ հայտնել են, որ Իսրայելում հայտնաբերել են հին հունական Պան աստծո բրոնզե դիմակը
Հայֆի համալսարանի հնագետներն Իսրայելում՝ Գոլանի բարձունքներում, պեղումների ընթացքում հայտնաբերել են հովիվների և անասնաբուծության հին հունական աստծո՝ Պանի բրոնզե դիմակը։ Մասնագետների կարծիքով՝ դիմակը մոտ 2.000-ամյա է, գրում է newsru.com-ը՝ Haaretz-ին հղումով։
Գիտնականները հայտնում են, որ խոսքը բացառիկ հայտնագործության մասին է։
Պանի պատվին տոնակատարությունները Հռոմեական կայսրությունում անցկացվում էին ամեն տարի։ Դրանք կապված էին պտղաբերության կուռքի հետ և խրախճանքների բնույթ ունեին, ուղեկցվում էին գինարբուքներով և սեքսուալ ծեսերով։ Հնում մարդիկ հավատում էին, որ հենց այդպես էր Պանն անցկացնում ժամանակը։










