Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը ցանկանում է ՀՀ քաղաքացի դառնալ. Արա Գևորգյան
Երգահան Արա Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը ցանկանում է ՀՀ քաղաքացի դառնալ։
«Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերն ուզում է դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Կարծում եմ շատ ազդեցիկ կլինի ՀՀ անձնագիր հանձնել նրան հենց ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ հայ հանդիսատեսը ամերիկացի երգչին ճանաչեց «Ադանա» երգով։










