Մեքսիկայի իշխանությունները կվճարեն Բոնդի մասին նոր ֆիլմի հեղինակներին երկրի դրական կերպարի համար
Գործակալ 007-ը փրկում է բոլորին և ամեն ինչ, նույնիսկ՝ Մեքսիկայի իմիջը: The Hollywood Reporter պարբերականի տվյալներով` Մեքսիկայի իշխանությունները խնդրել են Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի պրոդյուսերներին ներառել դրանում մեքսիկացի դրական հերոսների կերպարներ, շրջանցել ծաղկող թմրավաճառության սուր հարցերը, փոխանցում է buro247.ru-ն:
Մեքսիկայի իմիջի ուղղությամբ աշխատանքներն իշխանություններին կարժենան 20 մլն դոլար:
Արժեքի մեջ ներառվում են Մեխիկոյում պանորամային տպավորիչ տեսարանների նկարահանումները, նոր և բացառապես դրական մեքսիկացի հերոսներ:
Պահանջներն ու արժեքը պարզ են: Metro-Goldwyn-Mayer և Sony Pictures ընկերությունները մտածել և համաձայնել են:










