Կիպրոսին կվերադարձնեն ոչ բոլոր գողացված արժեքավոր իրերը
Կիպրոսի մշակութային արժեքների հավաքածուի վերջին նմուշները, որոնց ճակատագիրը որոշվում էր Բավարիայում ընթացող դատական գործընթացների ժամանակ, մինչ սեփականության իրավունքի վերջնական պարզաբանումը կմնան Գերմանիայում,գրում է Deutsche Welle-ն:
Մյունխենի Գերագույն դատարանը թույլ չի տվել Կիպրոսին վերադարձնել 30 օբյեկտ, հիմնականում հնագիտական գտածոներ, որոնց վերաբերյալ չի հաջողվել պարզել հայտնաբերման ժամանակը և հանգամանքները:
Միևնույն ժամանակ, դատարանը որոշում է կայացրել վերադարձնել Կիպրոսին մի շարք այլ օբյեկտներ:
Հնագիտական գտածոները, որոնց օրինական տերերին դեռևս չի հաջողվել հայտնաբերել, վերջին նմուշներն են այն հավաքածուից, որի մեծ մասը Գերմանիան արդեն վերադարձրել է Կիպրոսին:










