Եվրատեսիլ-2015. Հայաստանի երգի խորագիրը փոխվել է՝ քաղաքական ենթատեքստի բացառման նպատակով (տեսանյութ)

12:00 • 17.03.15

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում երեկ կայացել է «Եվրատեսիլ-2015»-ի մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական հանդիպումը, որին ներկա են եղել մասնակից բոլոր 40 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանը:


Այս մասին հայտնում են Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնից։


«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները հաստատել են Հայաստանի մասնակցությունը մրցույթին: Հայկական երգը կներկայանա նոր խորագրի ներքո «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին):


Այս փոփոխությունը միտված է ետ մղելու քաղաքական ցանկացած թեմայի շահարկումը երգի ենթատեքստում, ինչպես նաև ուժեղացնելու խաղաղության, սիրո և միասնության գաղափարը:


Հիշեցնենք, որ մրցույթն այս տարի կկայանա Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին և 23-ին` «Կառուցելով կամուրջներ» խորագրի ներքո:

 

 

 

Եվրատեսիլ-2015. Հայաստանի երգի խորագիրը փոխվել է՝ քաղաքական ենթատեքստի բացառման նպատակով (տեսանյութ)