Լեոնարդո Դի Կապրիոն նոր կտավ է գնել Instagram-ի միջոցով

11:19 • 17.03.15

Գաղտնիք չէ, որ հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն արվեստի գործերի մոլի հավաքորդ է: Նրա հավաքածուին կնախանձի ցանկացած պատկերասրահ: Վերջին իր գնումը դերասանը կատարել է Instagram սոցկայքի միջոցով, գրում է buro247.ru-ն:

 

Նկարիչ Ժան Պյեռ Ռոյի կտավը դերասանը գնել է Poulsen պատկերասրահից՝ շնորհիվ Instagram-ի: «Լեոնարդոն աշխատանքը նկատել է Instagram-ում և գնել հեռախոսով»,- հայտնել է պատկերասրահի աշխատակիցը:

 

Այս ամիս դերասանը գնել է նաև ամերիկացի վարպետ Ֆրենկ Ստելայի 1973թ. աշխատանքը, 2013-ի մայիսին` Տակասի Մուրակամիի կտավը, իսկ ավելի վաղ` Ժան Միշել Բասկիայի, Էդ Ռուշեյի կտավները, և այդպես շարունակ` սկսած 1996-ից: Հենց այդ տարվանից է Լեոն սկսել հավաքել արվեստի գործեր:

Լեոնարդո Դի Կապրիոն նոր կտավ է գնել Instagram-ի միջոցով