Մարտին Սկորսեզեն կենսագրական ֆիլմ կնկարահանի Մայք Թայսոնի մասին
Հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն կենսագրական ֆիլմ կնկարահանի բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնի մասին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Գլխավոր դերը կկատարի ամերիկացի դերասան Ջեյմի Ֆոքսը, ով արդեն եղել է Paramount ստուդիայում Թայսոնի հետ միասին: Նախկինում հայտնի բռնցքամարտիկը նույնպես հաստատել է նկարահանումների մասին տեղեկությունը` խնդրելով երկրպագուներին ընտրել իր 10 լավագույն նոկաուտները ֆիլմի համար:
1980-ին էկրաններին արդեն թողարկվել է բռնցքամարտի մասին ֆիլմ, որը նկարահանել է Սկորսեզեն: «Կատաղած ցուլ» ֆիլմի հերոսը Ջեյք Լամոտան է, ում դերը կատարել է Ռոբերտ Դե Նիրոն:










