Ռետրո լուսանկարների շարք՝ Մադոննան, Ստալոնեն և Կլաուդիա Շիֆերը երիտասարդ տարիքում
Բոստոնի Գեղարվեստի թանգարանում մարտի 14-ին բացվել է լուսանկարիչ Հերբ Ռիտցի հետմահու ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են հայտնի աստղերի՝ երիտասարդ տարիքում արված լուսանկարները, գրում է Daily Mail-ը:
Դրանցից շատերն արվել են 1980-1990-ականներին: Հերբերտ Ռիտցը ծնվել է 1952-ին Լոս Անջելեսում և դարձել նորաձևության ոլորտի հայտնի լուսանկարիչ: Նա մահացել է 2002-ին 50 տարեկանում՝ հետագա սերունդներին թողնելով գեղեցիկ լուսանկարներ:
Մադոննան Տոկիոյի իր հյուրանոցային համարում 1987-ին

Նաոմի Քեմփբլը 1990-ին Լոս Անջելեսի Santa Monica Boulevard-ում գտնվող Ռիտցի արվեստանոցի տանիքին
Ռիտցի ամենահայտնի գործերից մեկը Սթեֆանիի, Սինդիի, Քրիստիի, Տատյանայի և Նաոմիի մասնակցությամբ, 1989-ին
Կլաուդիա Շիֆերը 1992-ին
Սիլվեստեր Ստալոնեն ձեռքերի վրա է բարձրացրել Բրիջիթ Նիլսենին, լուսանկարն արվել է 1987-ին
Gianni Versace-ի գովազդային արշավի լուսանկարը
Versace-ի հագուստը կրող մոդելը 1990-ին
Միք Ջագերը 1987-ին
Ռիչարդ Գիրը 1978-ին
Նելսոն Մանդելան 1994-ին
Հերբ Ռիտցի այլ աշխատանքներ

















