«Ֆորսաժ 7-ի» դերասանները կարճամետրաժ ֆիլմով հարգանքի տուրք են մատուցել Փոլ Ուոքերին (տեսանյութ)

01:29 • 25.03.15

«Ֆորսաժ 7-ի» պրեմիերայից առաջ թողարկված նոր կարճամետրաժ ֆիլմում դերասանները խոսում են ընտանիքի կարևորության մասին և հարգանքի տուրք մատուցում կյանքից հեռացած Փոլ Ուքերին: Այս մասին  գրում է  comicbook.com-ը:


«Ֆորսաժ սագան այնպիսի թեմաներ է վեր հանում և կարևորում, որոնք երբևէ չէիք մտածի, որ կարելի է գտնել նմանօրինակ «պայթյունավտանգ» ֆիլմում: Այն, ինչ փոխադրվել է հաջորդ մակարդակ, ֆիլմի զգացմունքային ամբողջականությունն է, ընտանիքի և եղբայրության թեմաները», - ասել է Վին Դեիզելը:
«Այս մեկը յուրահատուկ է, քանի որ այն ժառանգություն է, երբ ստիպված ես հրաժեշտ տալ շատ կարևոր մեկին: Կարծում եմ` երկրպագուները այն լավ կընդունեն, այն ամբողջությամբ հարգանքի տուրք է», - ընդգծել է դերասանուհի Միշել Ռոդրիգեսը:


«Ընտանիքի այդ զգացումը, որ կա ֆիլմում, դուրս է գալիս էկրաններից, և ողջ աշխարհը իրեն զգում է այդ ընտանիքի մի մասը», - հավելել է Վին Դիզելը:


Ինչպես տեղեկացնում է պորտալը` «Ֆորսաժ» ֆիլմաշարի 7-րդ մասի պրեմիերան կինոթատրոններում  տեղի կունենա 2015-ի ապրիլի 3-ին:

 

 

«Ֆորսաժ 7-ի» դերասանները կարճամետրաժ ֆիլմով հարգանքի տուրք են մատուցել Փոլ Ուոքերին (տեսանյութ)