Սպիտակի ոլորաններում ձորակը շրջված մեքենայի զինծառայողներից 3-ի վիճակը ծանր է. Արծրուն Հովհաննիսյան
Սպիտակի ոլորաններում ձորակը շրջված, զինվորներ տեղափոխող բեռնատար մեքենայի մեջ եղած 7 զինվորներից 3-ի վիճակը ծանր է: Tert.am-ին տեղեկացրեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Երեքի վիճակը շարունակում է լուրջ մնալ, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար և ամեն րոպե կարող է բժշկական միջամտության կարիք լինել, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Տարբեր վանսվածքներ ստացած բոլոր զինծառայողները գտնվում են Հայաստանի կենտրոնական զինվորական հոսպիտալում:
Հիշեցնենք, որ Լոռու մարզում ապրիլի 17-ին ժամկետային զինծառայողներին տեղափոխող N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի` մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը հոդվածի հատկանիշներով:










