Կրեմլում ուրախ են «Եվրատեսիլ-2015» մրցույթում Ռուսաստանի զբաղեցրած 2-րդ տեղի համար
Կրեմլում շատ գոհ են, որ Ռուսաստանը ներկայացնող երգչուհի Պոլինա Գագարինան 2-րդ հորիզոնականն է զբաղեցրել «Եվրատեսիլ- 2015» երգի մրցույթում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Հրաշալի արդյունք։ Այստեղ նույնիսկ ասելու ոչինչ չկա»,- նշել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Մայիսի 24-ին Վիեննայում կայացած մրցույթի եզրափակիչ փուլում Գագարինան հանդես է եկել A million voices երգով և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը։ Ամենամյա երգի մրցույթում այս տարի հաղթել է շվեդ կատարող Մոնս Զելմերլյովը։










