Բեյոնսեն և Ջեյ Զին ռոմանտիկ ուղևորության են մեկնել Իտալիա (լուսանկարներ)
Հանրահայտ երգչուհի Բեյոնսեն և նրա ամուսինը՝ ռեփեր Ջեյ Զին, ուղևորվել են Իտալիա՝ Ֆլորենցիա, գրում է Daily Mail-ը։
Երեսուներեքամյա երգչուհին զուգընկերոջ հետ հիացել է քաղաքի համայնապատկերով և շրջել փողոցներով։ Զույգը լուսանկարվել է Սան Մանիատո ալ Մոնտե եկեղեցու մուտքի մոտ։
Նրանք տեսարժան վայրերում շրջելուց հետո միասին ճաշել են տեղի ռեստորաններից մեկում։



































