Ջոնի Դեփին Ավստրալիայում մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում՝ շների հետ կապված սկանդալի պատճառով
Ավստրալիայի իշխանությունների ներկայացուցիչները հաստատել են, որ հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփին մինչև տասը տարվա ազատազրկում կամ 340 հազար դոլարի չափով տուգանք է սպառնում՝ իր երկու շներին անօրինական կերպով երկիր մտցնելու համար, գրում է gazeta.ru-ն:
Դերասանի օդաչուն կարող է ճաղերի հետևում անցկացնել մինչև երկու տարի՝ հանցակցության համար:
Այդ մասին հայտարարվել է Կանբերայում՝ Ավստրալիայի սենատում գյուղատնտեսական, տարածաշրջանային և տրանսպորտային հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ:
Հավաքվածների առաջ հանդես են եկել Գյուղատնտեսության նախարարության աշխատակիցները: Հանձնաժողովի բոլոր անդամները ցանկանում էին պարզել, «թե ով է ներս թողել շներին»՝ Բուին և Պիստոլին:
Դեպքի հետաքննությամբ շարունակվում է զբաղվել Ավստրալիայի գյուղատնտեսության նախարարությունը: Ներկայում համարվում է, որ Դեփը և անձնակազմի անդամները չեն նշել շների առկայության մասին, իսկ ավստրալական մաքսային ծառայության աշխատակիցները չեն գտել Բուին և Պիստոլին ուղևորների դուրս գալու ժամանակ: Այժմ երկու շներն էլ գտնվում են ԱՄՆ-ում:










