ԱՄՆ-ն Իտալիային է վերադարձրել 25 անօրինական դուրս բերված հնագույն իր

13:46 • 27.05.15

ԱՄՆ-ն Իտալիային է վերադարձրել 25 անօրինական ճանապարհով դուրս բերված հնագույն իրեր և արվեստի գործեր, այդ թվում՝ մ.թ. 1-ին դարի փորագրություններ և բացառիկ գրքեր, գրում է Лента-ն։

 

Ամերիկյան թանգարաններից, համալսարաններից և մասնավոր հավաքածուներից իրերը վերադարձնելու համար իտալական կողմն ամոթանք է տվել ներկայիս տերերին։ Այն դեպքերում, երբ դա չի գործել, իտալացիները դիմել են դատարան։ Արդյունքում՝ որոշ իրեր նոր տերերը փոխանցել են կամավոր կերպով, մյուս մասն առգրավել է ոստիկանությունը։

 

Որպես կանոն՝ հնագույն իրերը վերադարձնելու արշավը սկսվել է այն բանից հետո, երբ դրանք հայտնվել են Christie's և Sotheby's աճուրդի տների և պատկերասրահների կատալոգներում։

 

Բացառություն է եղել 17-րդ դարի վենետիկյան թնդանոթը, որը հայտնաբերել են բոստոնցի սահմանապահները, երբ այն փորձել են դուրս բերել Եգիպտոսից ԱՄՆ՝ թաքցնելով շինարարական տեխնիկայի մեջ։

 

Մշակութային արժեքների փոխանցման արարողությանը Իտալիայում ԱՄՆ դեսպան Ջոն Ֆիլիպսը նշել է, որ «Իտալիան օրհնված է, քանի որ ունի նման հարուստ մշակութային ժառանգություն, և անիծված է, քանի որ տառապում է կարևոր մշակութային իրերի կողոպուտից»։

 

Նա նշել է, որ 2007-ից ԱՄՆ-ն վերադարձրել է մոտ 7.600 արժեքավոր իր աշխարհի ավելի քան 30 երկրներից։

 

Ինտերպոլի գնահատականով՝ արվեստի գործերի անօրինական առևտրից եկամուտը տարեկան գերազանցում է 9 մլրդ դոլարը։

 

ԱՄՆ-ն Իտալիային է վերադարձրել 25 անօրինական դուրս բերված հնագույն իր