Ջոն Լենոնի հոբելյանի առթիվ Beatles-ի երգերի հիման վրա մյուզիքլ կցուցադրվի

11:14 • 27.05.15

Աշխարհի ամենահայտնի երաժիշտներից մեկի` Ջոն Լենոնի 75-ամյակի առթիվ նրա հարազատ Լիվերպուլ քաղաքում կցուցադրվի Let It Be խորագրով մյուզիքլը, որը հիմնված է սիրված «քառյակի»` Beatles-ի երգերի վրա:



Ինչպես նշում է lenta.ru-ն, բեմադրությունը կցուցադրվի ամեն երեկո` ընթացիկ տարվա հոկտեմբերի 8-ից մինչև նոյեմբերի 14-ը (Լենոնը ծնվել է 1940 թ. հոկտեմբերի 9-ին- Tert.am): Մյուզիքլի սյուժեն ներկայացնում է «լիվերպուլյան քառյակի» կազմավորման շրջանը, ինչպես նաև նրանց համերգային գործունեության ամենավառ պահերը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ բեմադրության պրեմիերան կայացել է դեռևս 2012թ.: Այն ցուցադրվել է 4 մայրցամաքներում` 50 տարբեր քաղաքներում: Բեմադրությունը դիտած հանդիսատեսի թիվը գերազանցել է 1 մլն-ը:

 

Beatles խումբը ստեղծվել է 1960թ.` բրիտանական Լիվերպուլ քաղաքում: Խմբի ամենահայտնի անդամը եղել է Ջոն Լենոնը, ում 1980թ. Նյու Յորքում սպանել է նրա` հոգեպես անհավասարակշիռ երկրպագու Մարկ Չեպմենը:

Ջոն Լենոնի հոբելյանի առթիվ Beatles-ի երգերի հիման վրա մյուզիքլ կցուցադրվի