Ջենիֆեր Լոպեսը որոշել է օգնել նիհարել ցանկացող աղջիկներին

10:20 • 27.05.15

Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն ամբողջ կյանքում պայքարում է ավելորդ քաշի դեմ։ Իսկ այժմ նա որոշել է իր բոլոր գաղտնիքները բացահայտել երկրպագուների համար, գրում է loveradio.ru-ն։

 

Instagram-ի իր էջում Լոպեսը թողարկել է հատուկ նախագիծ, որը կօգնի աղջիկներին ձեռք բերել իրենց երազանքի կազմվածքը։

 

Այժմ բոլոր ցանկացողները կարող են մասնակցել #BeTheGirl Challenge-ին՝ 10-շաբաթյա անվճար ծրագրին, որը ղեկավարում է Լոպեսը։

 

Սոցկայքի իր էջում աստղը կիսվում է առողջ սննդի բաղադրատոմսերով, փորձագետների խորհուրդներով և մոտիվացնում է հետևորդներին։

 

«Ես չեմ զրկում ինձ սննդից, սակայն ես սովորել եմ մշտապես հետևել առողջ ապրելակերպին։ Ես միշտ ինձ հետ ունեմ ճիշտ սննդամերթքներ՝ մրգեր կամ բանջարեղեն»,- ասել է Լոպեսը։

Ջենիֆեր Լոպեսը որոշել է օգնել նիհարել ցանկացող աղջիկներին