Մրայային խմելը մի օր կսպանի. Մրայա Քերիի եղբայրը երգչուհու մասին (լուսանկարներ)
17:01 • 04.06.15
Ամերիկացի երգչուհի Մրայա Քերիի եղբայրը մտավախություն ունի, որ քույրը «մի օր կմահանա ինչպես Ուիթնի Հյուսթոնը», այսինքն՝ թմրանյութերից և ալկոհոլից, գրում է Daily Mail-ը։
Մորգան Քերին National Enquirer ամսագրին տված հարցազրույցում ասել է. «Մրայային խմելը մի օր կսպանի»։ Նա նաև պատմել է, որ երկար ժամանակ քրոջը սթափ վիճակում չի տեսել։
Մորգանը նաև նշել է, որ արդեն երկու տարի է, ինչ քրոջն անձամբ չի հանդիպել։ Հոգատար եղբայրը նաև անհանգստացել է երգչուհու երեխաների համար՝ ասելով, որ Մրայան ունակ չէ հոգ տանել իր 4 տարեկան երկվորյակների մասին, քանի որ իր հոգսերն ու խնդիրները թմրեցնում է գինու և շամպայնի օգնությամբ։
Մորգանը պատմել է, որ Մրայան ալկոհոլ է օգտագործել, երբ հղի է եղել երկվորյակներով։ Նա չի դադարեցրել խմելը նույնիսկ նորածիններին կերակրելու ժամանակ։
Երգչուհու եղբայրը նշել է, որ Մրայան գրեթե ամեն օր ընդունում է տարատեսակ դեղամիջոցներ, ներառյալ՝ Zyprexa, Ativan և Depakote ուժեղ ներգործության դեղերը։
1991-ին արված լուսանկարում միմյանցից օտարացած արյունակիցներ Մորգանն ու Մրայան են։
Մորգանը պնդում է, որ Մրայայի ամուսին Նիք Քենոնն ամուսնացել է երգչուհու հետ նրա ունեցվածքի համար։
Չնայած Մորգան Քերիի տված հարցազրույցին՝ Մրայայի երկրպագուներից շատերը հայտնել են, որ եղբայրն իրականում նախանձում է քրոջ հաջողությանը և փորձում է վարկաբեկել նրան։ Ոչ մի ապացույց նման պնդումները հաստատելու համար չկա, իսկ Մրայա Քերին նրա հարցազրույցը դեռ չի մեկնաբանել։
Մրայա Քերին 2015-ի մայիսին

Placeholder










