Երիտասարդն ամուսնության առաջարկություն է արել ընկերուհուն էքշն ֆիլմի նկարահանումների ժամանակ (տեսանյութ)
Սիրելիին ամուսնության առաջարկություն անելու շատ ձևեր կան, սակայն դրանց շարքն առաջին անգամ համալրել է էքշն ֆիլմի նկարահանման ժամանակ արված առաջարկությունը, գրում է uproxx.com-ը։
Սքոթ ՄքՄուրին առաջարկություն է արել սիրելիին էքշն ֆիլմի նկարահանումների ժամանակ, որի հեղինակը նրա իսկ եղբայրն է։ Առաջարկությունն արվել է, երբ նրանք միասին կրակել են ուղղաթիռների ուղղությամբ, ապա Սքոթը փրկել է ընկերուհուն, ինչին էլ հաջորդել է առաջարկը։
Ամեն ինչ ընթացել է ըստ սցենարի, սակայն վերջում Սքոթի առաջարկությունն անակնկալ է եղել աղջկա համար, ով անմիջապես հուզվել է և գրկախառնվել ընկերոջ հետ։
«Պայթյունավտանգ առաջարկություն» անվանումը կրող տեսանյութը մի շաբաթում ունի մոտ 170.000 դիտում։
Կարդացեք նաև՝ Ամուսնության առաջարկ անելու յուրահատուկ ձևեր (լուսանկարներ)










