Նատալյա Պոդոլսկայան և Վլադիմիր Պրեսնյակովը ծնող են դարձել (լուսանկարներ)

13:15 • 05.06.15

ՌԴ երգիչներ Վլադիմիր Պրեսնյակովը և Նատալյա Պոդոլսկայան երեխա են ունեցել, գրում է woman.ru-ն։

 

Փոքրիկ տղայի առաջին լուսանկարն Instagram սոցցանցում է հրապարակել երջանիկ հայրը՝ 46-ամյա Պրեսնյակովը, ով ծննդաբերության ժամանակ գտնվել է կնոջ կողքին։

 

Լուսանկարը, որը հավանել են բազմաթիվ օգտատերեր, մակագրված է՝ «Մեր երջանկությունը»։

 

Նատալյայի համար երեխան առաջինն է, իսկ Պրեսնյակովը որդի ունի Քրիստինա Օրբակայտեից՝ 24-ամյա Նիկիտան։ 

 

 

Նատալյա Պոդոլսկայան և Վլադիմիր Պրեսնյակովը ծնող են դարձել (լուսանկարներ)