Դերասանուհիներ, որոնք հանուն դերի զոհել են իրենց գեղեցկությունը (լուսանկարներ)

12:02 • 05.06.15

Իրենց գրավիչ ու խնամված տեսքով հայտնի հոլիվուդյան դերասանուհիները երբեմն ստիպված են լինում զոհել արտաքին գեղեցկությունն ու բառի բուն իմաստով այլանդակվել` իրենց մասնագիտական տաղանդն այլ տեսանկյունից ի ցույց դնելու ու կինոքննադատների գովեստին արժանանալու համար:



Շատ դեպքերում որևէ կոնկրետ դերի համար արտաքին գեղեցկության զոհաբերումն արդարացվում է, քանի որ նման կերպարանափոխությունը հնարավորություն է տալիս հանդիսատեսին շեղվել դերասանուհու արտաքին գրավչությունից ու ըստ արժանվույն գնահատել նրա դերասանական խաղը:


womenssecrets.me կայքն ուսագրավ ուսումնասիրություն է կատարել համաշխարհային կինեմատոգրաֆի աշխարհում` պարզելով, թե որ դերասանուհիներն են հանուն արվեստի համարձակվել գեղեցկուհուց վերածվել հրեշի:

 

Նուրբ ու փխրուն Շարլիզ Թերոնը «Հրեշ» ֆիլմի համար գիրացել է 10 կգ-ով ու արտաքնապես անճանաչելի դարձել հմուտ դիմահարդարման շնորհիվ: Փոխարենը՝ նա այս դերի համար «Օսկար» է ստացել:


Քեյթ Ուինսլեթը փթթուն կնոջից վերածվել է անշուք թոշակառուի` հատուկ «Կարդացողը» ֆիլմի համար:


«Թշվառները» մյուզիքլի համար Էն Հեթուեյը հրաժարվել է երկար վարսերից ու 10 կգ նիհարել` ձեռքբերելով անչափ հյուծված տեսք: Արդյունքում դերասանուհին «Օսկար» է ստացել:


Հելենա Բոհեմ Քարթերն իսկական կապիկի է վերածվել «Կապիկների մոլորակը» ֆիլմում:



 

Դեմի Մուրը զոհել է կանացիությունը «Շարքային Ջեյն» ֆիլմում գլխավոր դերը ստանալու համար:


Դեյվի Չեյզը, ով իրական կյանքում շատ հմայիչ աղջիկ է, սարսափի մեջ է պահել միլիոնավոր մարդկանց` խաղալով «Զանգ» ֆիլմում:



Գեղեցկուհի Միշել Պֆայֆերն ուղղակի անճանաչելի է դարձել` «Աստղային փոշի» ֆիլմում կախարդի դեր կատարելով:



Թեև Թիլդա Սուինթոնը սիրում է կերպարանափոխվել, սակայն ««Գրանդ Բուդաբեշտ» հյուրանոց» ֆիլմում նա գերազանցել է ինքն իրեն:

Դերասանուհիներ, որոնք հանուն դերի զոհել են իրենց գեղեցկությունը (լուսանկարներ)