Բրյուս Ուիլիսը նկարահանվում է Երկրորդ համաշխարհայինի մասին պատմող չինական ֆիլմում
Հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլիսը պատրաստվում է նկարահանվել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող չինական ֆիլմում` «Ռմբակոծություն» վերնագրով:
Ինչպես տեղեկացնում է Газета.Ru-ն` The Hollywood Reporter-ին հղումով, Ցզյան Ֆենգի` 56 մլն բյուջե ունեցող ֆիլմի հիմքում իրական իրադարձություններ են, ինչպես օրինակ` Ճապոնիայի կողմից Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Չունցին քաղաքի ռմբակոծությունը:
Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-ամյակին նվիրված ֆիլմը վարձույթում կհայտնվի հաջորդ տարի: Ռեժիսորի խոսքով` նկարհանումներն արդեն սկսվել են, և Ուիլիսն սկսել է աշխատել ֆիլմի հիմնական տեսարանների վրա:










