Մայքլ Բեյն ու Լեոնարդո Դի Կապրիոն ռուանդացի հեծանվորդների մասին ֆիլմ կնկարահանեն
Մայքլ Բեյը և Լեոնարդո Դի Կապրիոն ֆիլմ կնկարահանեն Ռուանդայի հեծանվորդների ազգային թիմի մասին, գրում է Газета-ն։
Բեյը չի պատրաստվում նախագծի ռեժիսորը լինել, իսկ Դի Կապրիոն՝ նկարահանվել գլխավոր դերում, սակայն նրանց պրոդյուսերական ընկերությունները կզբաղվեն ֆիլմի արտադրությամբ։
Նկարահանումները կգլխավորի Օռլանդո ֆոն Այնսիդելը՝ ռեժիսոր, ով «Օսկար» մրցանակի է ներկայացվել «Վիրունգա» (2014) վավերագրական ֆիլմի համար:
Ֆիլմի գլխավոր հերոսը կլինի Ժակ Բոյերը՝ առաջին ամերիկացի մարզիկը, ով մասնակցել է Tour de France հեծանվարշավին։ 2017-ին նա զբաղվել է Ռուանդայի հեծանվորդների թիմի մարզումներով։










