Իդրիս Էլբան կնկարահանվի Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը» վեպի էկրանավորման մեջ

15:40 • 05.06.15

Հոլիվուդյան դերասան Իդրիս Էլբան կկատարի գլխավոր դերը բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը» վեպի էկրանավորման մեջ։ Ռեժիսորը կլինի Լոուրենս Ֆիշբորնը։ Հավանաբար նկարահանումները կսկսվեն 2016-ին, գրում է Лента-ն։

 

Էլբան կկատարի իսպանացի հովիվ Սանտյագոյի դերը, ով ապրում է Անդալուսիայում։ Մի անգամ նա երազ է տեսնում, որը ստիպում է նրան ճանապարհորդել դեպի եգիպտական բուրգերը՝ գանձեր գտնելու համար։

 

Էկրանավորման նախագիծը մշակվում է 2008-ից։ Ֆիշբորնի կինոընկերությունը ձեռք է բերել Կոելյոյի գրքի իրավունքները Warner Bros. ընկերությունից, որն էլ իր հերթին այն գնել է հեղինակից 1994-ին։

Իդրիս Էլբան կնկարահանվի Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը» վեպի էկրանավորման մեջ