Տոլկիենի «Հոբիթ» վեպի առաջին հրատարակությունը վաճառվել է 137.000 ֆունտ ստեռլինգով
Անգլիացի գրող Ջոն Տոլկիենի «Հոբիթ» վեպի առաջին հրատարակությունը Sotheby's աճուրդում վաճառվել է ռեկորդային 137.000 ֆունտ ստեռլինգով, գրում է РИА Новости-ն։
1937թ. առաջին բնօրինակ հրատարակության վաճառքը՝ նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել և գերազանցել նախնական 50-70.000 ֆունտ ստեռլինգ արժեքը 2 անգամ։
Տոլկիենի ստեղծագործությունների նախորդ համաշխարհային ռեկորդը սահմանվել է 2008-ին, երբ «Հոբիթ» վեպի կրկնօրինակը վաճառվել է 50.000 ֆունտ ստեռլինգով։
Երեկ վաճառված հրատարակությունը հեղինակը նվիրել է իր ուսանողուհուն և մակագրել է իր ձեռքով՝ էլֆերի լեզվով։










