Christie's աճուրդի տունը հնագույն իրերի վաճառքի վերաբերյալ Իրաքից դիմում չի ստացել

10:29 • 05.06.15

Նյու Յորքում Christie's աճուրդի տունն Իրաքի իշխանություններից հնագույն իրերի վաճառքի վերաբերյալ դիմում չի ստացել, РИА Новости-ի հետ զրույցում ասել է ընկերության ներկայացուցիչը։

 

Երեկ Նյու Յորքի աճուրդի տունն ավարտել է պատմական նմուշների վաճառքը, որոնք Christie's-ին բերել են մոտ 7 մլն դոլարի եկամուտ։ Ավելի վաղ Իրաքի զբոսաշրջության և պատմական ժառանգության նախարարությունից հայտնել էին, որ միջոցներ են ձեռնարկում Christie's-ում գողացված պատմական իրերի վաճառքը խոչընդոտելու համար։

 

«Christie's-ն Իրաքի պաշտոնական ներկայացուցիչներից վաճառքի հանված օբյեկտների վերաբերյալ ոչ մի դիմում կամ պահանջ չի ստացել։ Աճուրդի տունը չափազանց լուրջ է ուսումնասիրում օբյեկտների ծագումը և հետևում է խիստ գործողությունների այն առարկաների հանդեպ, որոնք մենք վաճառքի ենք դնում»,- ասել է աճուրդի տան ներկայացուցիչը։

 

 

Christie's աճուրդի տունը հնագույն իրերի վաճառքի վերաբերյալ Իրաքից դիմում չի ստացել