КаZантип երաժշտական փառատոնը վերադառնում է Ղրիմ

21:21 • 05.06.15


Республика КаZантип  երաժշտական նախագծի հեղինակ Նիկիտա Մարշունոկն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է հանրահայտ փառատոնի` Ղրիմի Պոպովկա գյուղ վերադառնալու մասին:
 

Ինչպես հայտնում է Корреспондент-ը` այս անգամ փառատոնը կստանա Befooz անվանումը:


Փառատոնը Ղրիմում անցկացվում է 1990 թվականից, բացառությամբ անցյալ տարվանից, երբ Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուց հետո KaZaнтип-ը տեղափոխվել վրացական Անակլիա քաղաք:


Այցելուների համար մեկանգամյա ցերեկային մուտքի արժեքը կկազմի մոտ 90 դոլար, իսկ «մուլտիվիզան»` ամենօրյա այցելությունների համար, կարժենա 180 դոլար:

 

КаZантип երաժշտական փառատոնը վերադառնում է Ղրիմ