Ջոն Լենոնի «կորած» կիթառը կարող է ռեկորդ սահմանել աճուրդում

11:01 • 05.06.15

The Beatles լեգենդար խմբի անդամ Ջոն Լենոնի Gibson կիթառը կարող է դառնալ աճուրդում վաճառված ամենաթանկ կիթառը, գրում է Газета-ն։

 

Julien's աճուրդի տան սեփականատեր Դարեն Ջուլիենը մտադիր է վաճառել կիթառը ռեկորդային 600.000-800.000 դոլարով։

 

Այդ նմուշն ունի բոլոր հնարավորությունները նախորդ ռեկորդը գերազանցելու համար, որը սահմանել էր Բոբ Դիլանի կիթառը՝ վաճառվելով 965.000 դոլարով։

 

«Լենոնի իրերը հաճախ չեն հայտնվում աճուրդներում, քանի որ դրանք հավաքում են շատ երկրպագուներ։ Դա նրա սիրելի կիթառն է եղել։ Կորցնելուց հետո երաժիշտը միշտ ասում էր, որ կցանկանար՝ այն կրկին իր մոտ լիներ»,- նշել է գործարարը։

 

Լենոնը կիթառը կորցրել է 1963-ին Լոնդոնում համերգից հետո, և այն հայտնաբերվել է միայն կես դար անց՝ ԱՄՆ-ում։ Աճուրդը կանցկացվի 2015թ. նոյեմբերի 6-ին։

 

Ջոն Լենոնի «կորած» կիթառը կարող է ռեկորդ սահմանել աճուրդում