МУЗ-ТВ-ն մրցանակ է շնորհել Ղազախստանի նախագահին
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր կայացել է МУЗ-ТВ հեռուստաալիքի երաժշտական մրցանակաբաշխությունը:
«Դոժդ» հեռուստաընկերության փոխանցմամբ` մրցանակաբաշխության ընթացքում մրցանակ է շնորհվել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ «կյանքին բերված նպաստի» համար։ Մրցանակը հանձնել է Իոսիֆ Կոբզոնը:
Մրցանակն անձամբ ընդունած Նազարբաևը ի պատասխան ասել է. «Պարգևը ինձ համար նշանակում է այն, որ ես ոչ միայն պետք է աշխատեմ, այլև սիրեմ մշակույթը: Ղազախստանը միակ երկիրն է, Աստանան` միակ քաղաքը, որ կառուցվել են 20-րդ և 21-րդ դարերի սահմանագծին»
Աղբյուրը հավելում է, որ ռուսաստանյան էստրադայի աստղերի կողքին հանդես են եկել ղազախական էստրադայի աստղերը:










