Նկարչուհին նկարում է սեփական մատներով ու Վան Գոգի ոգով. լուսանկարներ
Adme.ru - ն ներկայացրել է նկարչուհի Այրիս Սքոթի գեղանկարչական արվեստը, որի նմուշները կարող են Վան Գոգի գործերը հիշեցնել:
Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ դեպքում նա օգտագործում է ոչ թե վրձին, այլ սեփական մատները: Այրիսը նախ լատեքսից նուրբ ձեռնոց է հագնում, ապա մատները մտցնում ներկերի մեջ, ապա ականջ դնում իր երևակայության ձայնին և կտավին հանձնում տեսակ - տեսակ պատկերներ: Այրիսը ներկերը ևս խառնում է իր ձեռքերի մեջ:
Այս կերպ նկարչուհին ստեղծել է բնապատկերներ, կանանց մի ամբողջ պատկերասրահ, որոնք ջրահարսներ են հիշեցնում, քաղաք` մայրամուտին, շներ և այլն, և այլն: Տեխնիկապես բոլոր պատկերները բաղկացած են տասնյակ հազարավոր հպում - քսումից:
Աղբյուրի գնահատմամբ` այս ամենը կախարդանք է, որին կարող էր նախանձել անգամ Վան Գոգը:































