Երգիչ Վլադ Տոպալովն առաջարկություն է արել ընկերուհուն (լուսանկարներ)

13:29 • 05.06.15

Smash!! խմբի նախկին անդամ (2000-2006թթ), երգիչ Վլադ Տոպալովն ամուսնության առաջարկություն է արել իր 26-ամյա ընկերուհուն՝ Քսենիա Դանիլինային։ Նա նաև ադամանդապատ մատանի է նվիրել սիրելիին, գրում է Hello Magazine-ը։

 

Instagram-ի իր էջում ներբեռնված լուսանկարը Տոպալովը մակագրել է՝ «Այս օրն ընդմիշտ կհիշվի»։

 

Влад Топалов и его невеста Ксения Данилина

Տոպալովի սիրավեպի մասին առաջին անգամ հայտնի է դարձել այս տարվա ձմռանը, որից հետո նա հրապարակել էր լուսանկար՝ սիրո խոստովանությամբ։

 

Влад Топалов и его невеста Ксения Данилина

Դրանից հետո նրանք միևնույն դաջվածքն են արել իրենց ձեռքերին։ 

Топалов и данилина

 

Քսենիայի մասին շատ քիչ բան է հայտնի։ Հայտնի է, որ նրա հայրը մեծահարուստ է, և նա սիրում է շքեղ հանգիստ անցկացնել արտասահմանում։

 

Ксения ДанилинаКсения данилина

Իսկ թե երբ է տեղի ունենալու հարսանիքը՝ հայտնի չէ։

 

 Ксения Данилина

Երգիչ Վլադ Տոպալովն առաջարկություն է արել ընկերուհուն (լուսանկարներ)