Muse-ը իր նոր տեսահոլովակում «ջարդուխուրդ է արել» Թուրքիայի վարչապետի կերպարանքը (տեսանյութ)
Muse բրիտանական ռոք խումբը նոր տեսահոլովակ է թողարկել իր նոր ալբոմի` Drones-ի գովազդման շրջանակներում:
Hurriyet Daily News-ը հայտնում է, որ ամենապատկառելի այս խումբը «JFK+Defactor» («Ջոն Քենեդի+Դասալիք») վերնագրով տեսանյութում մի շարք համաշխարհային առաջնորդների, այդ թվում Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին «ցբխել է» շինարարական ապամոնտաժման գնդով:
Տեսահոլովակը մի մեծ պատմական էքսկուրս է` 1961-ին ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդու ելույթից, մինչև Սադամ Հուսեյնի տապալում և ամերիկյան գաղտնի գործակալ Էդուարդ Սնոուդենի բացահայտումներ:
Հետաքրքրական է, որ Դավութօղլուի կերպարանքը հայտնվում է հետևյալ բառերի հնչելու պահին. «Քեզ թվում է` ուժեղ ու քեզ կոտրել չի լինի, բայց կայսրությունդ փլուզվում է»:










