Արվեստը տարածելու ձև. Vogue-ը գուլպաների վրա համաշխարհային արվեստի գլուխգործոցներն է պատկերել (լուսանկարներ)
Vogue ամերիկյան ամսագիրն իր նոր նախագծով փորձում է արվեստը հասանելի դարձնել լայն զանգվածներին։
Art Socks կոչվող նախագծի շրջանակում սովորական գուլպաների վրա պատկերվել են Լեոնարդո դա Վինչիի, Վինսենթ վան Գոգի, Պոլ Գոգենի, Էդվարդ Մունկի, Անրի Մատիսի, Ֆրիդա Կալոյի և այլ աշխարհահռչակ նկարիչների կտավները։
Դիզայներները պնդում են, որ այժմ այդ գուլպաները բաց կոշիկների, սանդալների և հողաթափերի հետ կրելը բավականին նորաձև է։
Art Socks-ը ոճաբան և հայտնի բլոգեր Քեյթ Բրայենի և լուսանկարիչ Դևիդ Կիցի համատեղ նախագիծն է։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)










