«Հայի աչքեր» հաղորդման ընտանիքներին տրված 100 դրամն էլ է օգնություն և շնորհակալանքի արժանի. Դիանա Գրիգորյան

12:22 • 07.06.15

Արմենիա TV-ի եթերում «Հայի աչքեր» բարեգործական հեռուստամարաթոնի առաջին եթերը թեև կկայանա հունիսի 13-ին, սակայն հաղորդման հեղինակներն արդեն բազմաթիվ ընտանիքներից զանգեր ու դիմումներ են ստացել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին պատմեց հաղորդման հեղինակ ու պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը՝ ընդգծելով, որ իրենց փորձում են անդրադառնալ սոցիալապես ծայրահեղ վիճակում գտնվող ընտանիքներին:

 

«Իրականում, ովքեր զանգահարում են, մենք որևէ մեկին չենք անտեսում, յուրաքանչյուրին պատասխանում ենք ու փորձում ենք ծայրահեղ վիճակում գտնվող մարդկանց առաջնային ձևով անդրադառնալ: Այն մարդիկ, ովքեր մի փոքր ավելի լավ վիճակում են գտնվում իրենց էլ կանդրադառնանք, բայց ոչ առաջնային ձևով»,– ասաց նա:

 

Հիշեցնենք, որ «Հայի աչքեր» հաղորդման ընթացքում ամեն շաբաթ հեռուստադիտողին ներկայացվելու է երկու ընտանիք: Բոլոր նրանք, ովքեր կցանկանան օգնել ընտանիքներին կկարողանան գումար ուղարկել բանկային համապատասխան հաշիվներին կամ բջջային հեռախոսների հաղորդագրությունների միջոցով: Ամեն շաբաթ օր «Հայի աչքեր» հաղորդումը կհեռարձակվի «Ժամը» լրատվական ծրագրից հետո:


Դիանա Գրիգորյանը նաև նշեց, որ իրենք յուրաքանչյուր ընտանիքին անդրադառնալուց առաջ նախ ստուգում են նրանց սոցիալական դրության մասին փաստաթղթերը՝ համագործակցելով Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության հետ:


«Անդրադառնալու ենք տարբեր խնդիրների՝ կլինի տուն, տան վերանորոգում, թանկ բժշկական հետազոտություններ, ինչի համար համագործակցելու ենք տարբեր կլինիկաների հետ: Աջակցելու ենք ուսյալ երեխաներին, ովքեր չեն կարողանում վարձավճարների պատճառով կրթություն ստանալ»,-ասաց նա:

 

Հաղորդման հեղինակը նշեց, որ իրենց համար կարևոր է լինելու թե ում հետ գործ ունեն, ինչ տեսակի մարդու, արդյո՞ք տվյալ մարդն ընդհանրապես պատրաստ է փոխել իր կյանքը:

 

«Արդյո՞ք այդ մարդը արժանի է, որ իրեն օգնենք: Կան շատ մարդիկ, որոնց օգնում ես բայց իրենք աշխատել չեն սիրում: Մենք փորձում ենք այն շերտի հետ, որը վստահություն է առաջացնում՝ հենվելով մի քիչ մեր կյանքի փորձառության վրա: Պետք է հասկանանք, թե արդյո՞ք այդ մարդիկ պատրաստ են կյանքը փոխել ու կայուն կյանք ունենալ: Կան մարդիկ, որոնք սովոր են, որ իրենց մեկը պետք է օգնի: Այնպես չէ, որ մենք 100 տոկոսով ճիշտ ենք ընտրում մարդկանց, բայց հնարաովրինս ֆիլտրում ենք ու փորձում ենք գործ ունենալ արժանի մարդկանց հետ»,- ասաց նա և ավելացրեց, որ իրենց հիմնականում դիմում են մարզերից, հատկապես Լոռուց ու Շիրակից:


Հարցին, թե իր կարծիքով հասարակության որ շերտն ավելի շատ կօգնի ընտանիքներին և արդյոք հովանավորների փնտրելու են, Դիանա Գրիգորյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ 100 դրամն էլ է օգնություն, 1000-ն էլ, միլիոնն էլ: Ինձ համար դրանք հավասար են: Եթե մարդը իր տանից հավաքելով համապատասխան կոդը այդ 250 դրամը ուղարկում է, դա ինձ համար համարժեք է նրան, որ ինչ-որ մի գործարար կամ բարերար օգնի: Յուրաքանչյուր օգնություն իմ համար շնորհակալանքի արժանի է, որովհետև մարդու կամեցողությունը մեծ արժեք է: Վստահ եմ, որ հայը հային կմեկնի այ ձեռքը: Իսկ այդ կամեցողությունը ես վստահ եմ, որ յուրաքանչյուր հայի ներսում նստած է»:

 

Դիանա Գրիգորյանը պատմեց նաև, թե ընտանիքներ այցելիս հոգեբանական ինչ խնդիրի են բախվոմ: «Յուրաքանչյուր անգամ գնալով և մադկանց կացությունը տեսնելով, գալիս եմ տուն ու Աստծուն փառք տալիս, որ չունենք նման խնդիրներ, չունենք այդ առողջական ու սոցիալական խնդիրները: Շատ բարդ է, չեք պատկերացնում, այդ ժամանակ ես հասկանում, որ յուրաքանչյուր փոքրիկ բանի համար մարդ պետք է շնորհակալ լինի աստծուն, որովհետև երբ տեսնում ես, թե ինչ է կատարվում շուրջդ, հասկանում ես, որ շատ քիչ բան է պետք երջանիկ լինելու համար»,-ասաց նա:

 

Նվիրատվություն տարբերակներ

Տարբերակ 1


Ձեր նվիրատվությունը կարող եք նաև կատարել կարճ հաղորդագրության միջոցով՝ ուղարկելով 7000 կարճ համարին 01, եթե ցանկանում եք օգնել Ղազարյանների ընտանիքին և 02, եթե Մկրտչյանների ընտանիքին: Մեկ հաղորդագրության արժեքը 500 դրամ: Կամ զանգահարել 090008000 կարճ համարին: Նվիրատվություն կարող են կատարել ՎիվաՍել ՄՏՍ և Օրանժ Արմենիա բջջային օպերատորների բաժանորդները:


Տարբերակ 2


Մկրտչյանների ընտանիքին օգնելու համար կարող եք կատարել փոխանցում
100010124 Իդրամ հաշվառման հաշվին


ՀՀ դրամով, Ամերիկյան Դոլարով և Եվրոյով փոխանցումների դեպքում՝


ACBA-CREDIT AGRICOLE BANK
SWIFT code: AGCAAM22
AM220410121978000 – Idram LLC բանկային հաշվին նպատակ դաշտում պետք է նշել – Hayi Acher (Idram 100010124)

Իսկ ռուսական ռուբլով փոխանցումների դեպքում՝


Сбербанк России
Москва, Россия
Москва, 117997, ул. Вавилова 19
БИК: 044525225
К/С : 30101810400000000225
ИНН: 7707083893
SWIFT: SABRRUMM012
корреспондентский счет в Сбербанкe России: 30111810200000000521
АКБА-КРЕДИТ АГРИКОЛ БАНК ЗАО
AM220410121978000 – Idram LLC բանկային հաշվին նպատակ դաշտում պետք է նշել – Hayi Acher (Idram 100010124)

Ղազարյանների ընտանիքին օգնելու համար կարող եք կատարել փոխանցում
100010123 Իդրամ հաշվառման հաշվին

 

ՀՀ դրամով, Ամերիկյան Դոլարով և Եվրոյով փոխանցումների դեպքում՝
ACBA-CREDIT AGRICOLE BANK
SWIFT code: AGCAAM22
AM220410121978000 – Idram LLC բանկային հաշվին նպատակ դաշտում պետք է նշել – Hayi Acher (Idram 100010123)



Իսկ ռուսական ռուբլով փոխանցումների դեպքում՝
Сбербанк России
Москва, Россия
Москва, 117997, ул. Вавилова 19
БИК: 044525225
К/С : 30101810400000000225
ИНН: 7707083893
SWIFT: SABRRUMM012
корреспондентский счет в Сбербанкe России: 30111810200000000521
АКБА-КРЕДИТ АГРИКОЛ БАНК ЗАО
AM220410121978000 – Idram LLC բանկային հաշվին նպատակ դաշտում պետք է նշել – Hayi Acher (Idram 100010123)

 

 

«Հայի աչքեր» հաղորդման ընտանիքներին տրված 100 դրամն էլ է օգնություն և շնորհակալանքի արժանի. Դիանա Գրիգորյան