«Միդեմ» փառատոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը կհեռարձակվի ուղիղ եթերով

17:46 • 07.06.15

Կաննում այսօր «Միդեմ» միջազգային երաժշտական ինդուստրիայի փառատոնի շրջանակում` «Դեբյուսի» սրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգը, որը Երևանի ժամանակով ժամը 22:30-ին կհեռարձակվի    Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով:


Ինչպես տեղեկացնում է Մշակույթի նախարարությունը, զուգահեռաբար համերգը կցուցադրվի նաև Կասկադ համալիրում տեղադրված մեծ էկրաններին:
 

«Միդեմ» փառատոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը կհեռարձակվի ուղիղ եթերով