Պարը ուղղահայաց դրսևորումն է հորիզոնական ցանկության. Բեռնարդ Շոուի լավագույն մտքերը

20:15 • 08.06.15

Հայտնի իռլանդացի գրող Բեռնարդ Շոուն արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի, ինչպես նաև «Օսկար» կինոմրցանակի «Պիգմալիոն»  ֆիլմի սցենարի համար:  Իր ողջ կյանքի ընթացքում Բեռնարդ Շոուն գրել է 63  պիես, մի քանի վեպեր, գրաքննական աշխատություններ, էսսեներ, և ավելի քան 250 000 նամակ:

Դեռ կյանքի օրոք Շոուն նշանավոր դրամատուրգ և հանրահայտ քննադատ էր: Իր գործերում նա միշտ անդրադառնում էր ժամանակակից աշխարհին ամենից շատ հուզող հարցերին: Այս մասին գրում է marketium.ru-ն և առաջարկում վերհիշել Բեռնարդ Շոուի լավագույն խոսքերն ու մտքերը:  

1. Աշխարհը կազմված է ծույլերից, ովքեր ցանկանում են փող ունենալ` առանց աշխատելու, և հիմարներից, ովքեր պատրաստ են աշխատել` առանց հարստանալու:  

2. Այժմ, երբ մենք սովորել ենք թռչել երկնքում, ինչպես թռչունները, լողալ ջրում, ինչպես ձկները, մեզ մի բան է մնում` սովորել ապրել երկրի վրա, ինչպես մարդիկ:

3. Կատարյալ  ամուսինն այն տղամարդն է, որը կարծում է, որ կատարյալ կին ունի:

4.  Պարը ուղղահայաց դրսևորումն է հորիզոնական ցանկության:

5. Երբեմն պետք է ծիծաղեցնել մարդկանց, որպեսզի շեղեք նրանց ձեզ սպանելու ցանկությունից:

6. Ամենամեծ մեղքը մերձավորի հանդեպ ոչ թե նախանձն է, այլ անտարբերությունը, ահա անգթության գագաթնակետը:

7. Ավելի հեշտ է ապրել կրքոտ կնոջ հետ, քան ձանձրալի: Ճիշտ է` նրանց երբեմն խեղդում են, բայց հազվադեպ են լքում:

8. Ալկոհոլը անզգայացում է, որը թույլ է տալիս ենթարկվել  «կյանք» կոչվող վիրահատությանը:

9. Նա, ով կարողանում է, գործում է, ով չի կարողանում, սովորեցնում է ուրիշներին:

10.  Փորձեք ստանալ այն, ինչ սիրում եք, թե չէ ստիպված կլինեք սիրել այն, ինչ ստանում եք:

11.   Ծերանալը ձանձրալի է, բայց դա երկար ապրելու միակ տարբերակն է:

12.   Միակ դասը, որ կարելի քաղել պատմությունից այն է, որ մարդիկ ոչ մի դաս երբևէ չեն քաղում:

13.   Սովորեք ոչ մեկին ոչինչ չպատմել: Այդժամ ամեն ինչ լավ կլինի:

14.   Հեղինակությունը դիմակ է, որը մարդիկ պետք է կրեն ճիշտ այնպես, ինչպես տաբատն ու պիջակը:

15.   Մարդն ասես աղյուս լինի. այրվելով՝ ամրանում է:

 

 


 

Պարը ուղղահայաց դրսևորումն է հորիզոնական ցանկության. Բեռնարդ Շոուի լավագույն մտքերը