Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը երեխաների հետ ճանապարհորդել են ինքնաթիռի էկոնոմ դասով (լուսանկարներ)
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթն աշխարհի ամենահայտնի մարդկանցից են, սակայն հոլիվուդյան աստղերը և իրենց 6 երեխաները փորձում են հասարակ երևալ, գրում է The Daily Mail-ը։
Հայտնի ընտանիքը Փարիզ-Նիս ուղևորության ժամանակ առաջին դասի փոխարեն նախընտրել է էկոնոմ դասով ճանապարհորդել։ Սա երկրորդ անգամ է, որ հայտնի զույգին նկատում են մյուս ուղևորների հետ օդանավում։
Նրանց ընտանիքը մյուս բոլոր ընտանիքների նման անցագրային ստուգում է անցել՝ նախքան ինքնաթիռ բարձրանալը։


























