«Մարսագնաց» ֆիլմի առաջին թրեյլերը` Մեթ Դեյմոնի մասնակցությամբ (տեսանյութ)
20th Century Fox ստուդիան հրապարակել է Ռիդլի Սքոթի «Մարսագնաց» ֆիլմի առաջին պրոմո-տեսանյութը, որում դերասաններն ուղերձ են գրում աշխարհին Կարմիր մոլորակ ուղևորվելուց առաջ:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` Cinemablend-ին հղումով, տեսանյութում կենտրոնական դեր է խաղում Մեթ Դեյմոնի կերպարը` Մարկ Ուոթնի անունով, ով մարսիական արշավի կապիտանն է: Նրանցի բացի տեսանյութում հայտնվել են դերասաններ Ջեսիկա Չեստեյնը, Քեյթ Մարան, Սեբաստիան Ստենը, Մայքլ Պենյան:
«Մարսագնացը» էկրաններ կբարձրանա 2015-ի նոյեմբերի 25-ին: Սյուժեի համաձայն` Մարսի վրա վայրէջք կատարելուն պես արշավախմբում խնդիրներ են առաջանում և անհրաժեշտություն է ծագում հեռանալու մոլորակից: Աստղագետները պատահաբար Մարսի վրա են թողնում արշավախմբի անդամներից մեկին` Մարկ Ուոթնիին, որը պետք է կարողանա ապրել և կապ հաստատել Երկրի հետ:










